Խնձորի հյութի օգտակար հատկությունները
Խնձորի հյութը , անկասկած, ամենատարածվածն է մեր երկրում։ Այն առողջ ապրելակերպի իսկական խորհրդանիշ է։
Խնձորի հյութը ունի ցածր կալորիականություն, պարունակում է շատ երկաթ (օգնում է անեմիայի դեպքում), մրգային թթուներ (կանխում է ծերացումը), պեկտինային նյութեր (մաքրում է օրգանիզմը տոքսիններից)։ Խնձորի հյութը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը մրսածության և վարակիչ հիվանդությունների նկատմամբ, օգնում է սրտանոթային համակարգի, երիկամների, թոքերի հետ կապված հիվանդությունների դեպքում,լավացնում է մարսողությունը։ Խնձորի և խնձորի հյութի ամենօրյա օգտագործումը բարելավում է թոքերի աշխատանքը։Խնձորի հյութն իր հակաօքսիդանտ հատկությունների շնորհիվ կարողանում է պաշտպանել ուղեղի բջիջները սթրեսի ժամանակ քայքայվելուց:
Շաքարային դիաբետի դեպքում պետք է օգտագործել կանաչ խնձորի հյութ , իսկ գիրության դեպքում խորհուրդ է տրվում խնձորի, լոլիկի և կիտրոնի հյութի խառնուրդ՝ 4։2։1 հարաբերակցությամբ։
Խնձորի հյութը կարելի է խառնել նաև մրգերի և բանջարեղենի այլ հյութերի՝ գազարի, ճակնդեղի, նեխուրի, դեղձի, խաղողի հետ։ Բացի այդ, կանաչ և կարմիր խնձորներից ստացված հյութը կոկտեյլների կարևոր բաղադրիչներից է։ Դրանից պատրաստվում են կիսել, մուս, ժելե։ Ֆերմենտացված խնձորի հյութն օգտագործվում է խնձորօղի, սպիրտ (կալվադոս, խնձորի խնձորօղի) և խնձորի քացախ պատրաստելու համար։
Խնձորից քամած հյութը կարելի է պահել սառնարանում՝ կափարիչով տարայի մեջ մոտ մեկ օր։ Ավելի երկար պահպանման համար հյութը կարելի է ստերիլիզացնել կամ սառեցնել: Բայց ավելի լավ է այն օգտագործել պատրաստելուց անմիջապես հետո, որպեսզի վիտամիններն ու այլ օգտակար նյութերը կորցնելու ժամանակ չունենան։