Բաղադրիչներ
- ջուր - 300 մլ
- հավի ֆիլե - 100 գ
- կանաչ ոլոռ - 30 գ
- գազար - ½
- մակարոնեղեն - մի բուռ
- սամիթ և մաղադանոս
Պատրաստման եղանակը
- Հավի ֆիլեն մանր կտրատել, դնել կաթսայի մեջ և այնքան ջուր լցնել ,որ միսը ծածկի և եփել 30 րոպե՝ պարբերաբար հեռացնելով փրփուրը։
- Մաքրել գազարն ,կտրատել շերտերով և ավելացնել արգանակի մեջ,եփեք 10 րոպե։
- Ավելացնել կանաչ ոլոռ,աղ:
- Հենց ապուրը եռա, ավելացրեք մակարոնեղենը։Ցանկալի է ընտրել այնպիսի մակարոն, որը զվարճալի կլինի փոքրիկի համար։
- Եռացնել մինչև մակարոնեղենը պատրաստ լինի։
- Մատուցելիս ավելացնել մանր կտրատած թարմ կանաչի։