Բաղադրիչներ
- Մայոնեզ - 2 ճ.գ.
- Աղացած սև պղպեղ - 1 պտղունց
- Թարմ մաղադանոս - 3 ճյուղ
- Աղ - 2 պտղունց
- Հալվող պանիր - 100 գ
- Թարմ սամիթ - 3 ճյուղ
- Թարմ շամպինիոններ - 200 գ
- Պինդ պանիր - 80գ․
Պատրաստման եղանակը
- Մաքրել սունկը և բաժանել գլուխները ոտիկներից։ Սնկի ոտիկները կտրատել տախտակի վրա սուր դանակով։
- Վերցնել խորը աման և մեջը լցնել պինդ և հալած պանիրները՝ քերած մանր քերիչով։
- Այնուհետեւ խոտաբույսերը շատ մանր կտրատել։ Պանրի ամանի մեջ ավելացնել մանր կտրատած կանաչին և սնկի կտրատած ոտիկները:
- Այս խառնուրդը համեմել մայոնեզով, անհրաժեշտության դեպքում ավելացնել աղ և պղպեղ։ Լավ խառնել։
- Յուրաքանչյուր սնկի գլխարկ լցնել պանրի խառնուրդով և դնել մագաղաթյա թղթով պատված թխման կաղապարի մեջ:
- Կաղապարը դնել 180 աստիճանով տաքացրած ջեռոցը և թողնել 15-20ր։
- Դրանից հետո սունկը պատրաստ է։
- ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ!