Խուրմայի օգտակար հատկությունները
Խուրման արևելյան միրգը է,որը հասնում է աշնանը։ Նրանց համար, ովքեր սիրում են խուրման, կամ դեռ չեն կողմնորոշվել այս մրգի հանդեպ իրենց համակրանքի հարցում, մենք որոշեցինք հիշեցնել խուրմայի օգտակար նյութերի մասին ,և ինչպես է այն ազդում մեր օրգանիզմի վրա։
Խուրման պարունակում է մինչև 25% սախարոզա և ֆրուկտոզա, ինչպես նաև C և P վիտամիններ, պրովիտամին A: Բացի այդ, խուրման պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, կալցիում, մանգան, պղինձ, կալիում, խնձորաթթու և կիտրոնաթթու:
- Խուրման հիանալի տոնուս է ապահովում։ Այն թեթևացնում է հոգնածությունը, հանգստացնում է նյարդային համակարգը, վերականգնում է ախորժակը:
- Խուրման հարուստ է կալիումով, կալցիումով, մագնեզիումով, ֆոսֆորով, երկաթով և այլ օգտակարնյութերով, որոնք անհրաժեշտ են մարմնի բոլոր համակարգերի լավ և առողջ աշխատանքի համար։ Մագնեզիումը, որը պարունակում է խուրման, օգնում է կանխել միզապարկում և երիկամներում քարերի առաջացումը։
- Խուրմայի հյութն օգնում է պայքարել մրսածության դեմ։ Մեկ մրգի հյութը կարելի է խառնել երեք ճաշի գդալ տաք եռացրած ջրի հետ և խմել այս խառնուրդը օրը մի քանի անգամ։
- Խուրման պրոֆիլակտիկ միջոց է աթերոսկլերոզի և սրտանոթային հիվանդությունների դեմ, ինչպես նաև պաշտպանում է քաղցկեղից այս մրգի մեջ մագնեզիումի, կալիումի և բետա-կարոտինի բարձր պարունակության շնորհիվ։
- Խուրման նաև հարուստ է հակաօքսիդանտներով ու պեկտինով, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել մարսողության խանգարման դեպքում։
Խուրմայի մեկ այլ յուրահատուկ հատկանիշը նրա ցածր կալորիականությունն է՝100 գ-ում 63 կկալ ,մինչդեռ այն հիանալի հագեցնում է քաղցը։