Դարչինի օգտակար հատկությունները
Բուրավետ դարչին կարելի է գտնել յուրաքանչյուր լավ տնային տնտեսուհու խոհանոցում։ Դարչինը ախորժելի համեմունք է, որը պատրաստվում է դափնիների ընտանիքի մշտադալար ծառի չորացած կեղևից:
Այս համեմունքը պարունակում է հետևյալ հանքանյութերը՝ կալիում,կալցիում,մագնեզիում,ֆոսֆոր,երկաթ,ցինկ։ Դարչինը հարուստ է B խմբի վիտամիններով, ինչպես նաև C, A և PP վիտամիններով: Այն նաև պարունակում է եթերային յուղեր, մանրաթելեր։
Դարչինը ամրացնում է իմունային համակարգը, ունի հակաբորբոքային և հեմոստատիկ հատկություն, լավացնում է հիշողությունը և օգնում է պայքարել Ալցհեյմերի հիվանդության դեմ։Համեմունքը դրական ազդում է սրտանոթային համակարգի աշխատանքի վրա, այն նվազեցնում է խոլեսթերինի բարձր մակարդակը ,նոսրացնում է արյունը և իջեցնում արյան ճնշումը.
Դարչինը արդյունավետ է որպես հակավիրուսային և հակաբակտերիալ միջոց։ Բացի այդ, համեմունքը բարձրացնում է կենտրոնացումը, լավացնում տեսողությունը,բարելավում է մտավոր ունակությունը։