Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս - 4 հատ
- Սոխ - 2 հատ
- Բուլղարական պղպեղ - 3 հատ
- Սխտոր - 3 պճեղ
- Լոլիկ - 4 հատ
- Պանիր - 100 գ
- Սերուցք - ½ բաժակ
- Ջուր - ½ բաժակ
- Ձիթապտղի ձեթ - 2 ճաշի գդալ
- Կարագ - 1 ճաշի գդալ
- Մշկընկույզ
- Թարմ կանաչի ` ըստ ճաշակի
- Աղ , սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Բուլղարական պղպեղը օղակաձև կտրատել (ավելի լավ է ընտրել երեք տարբեր գույներ. այն ավելի գունեղ տեսք ունի)։ Սոխը կիսալուսնաձև կտրատել, սխտորը մանր քերիչով անցկացնել։
- Հավի կրծքամիս համեմել աղով և պղպեղով։
- Թավայի մեջ լցնել 2 ճ/գ ձիթապտղի յուղ և 1 թ/գ կարագ և տապակել հավի կրծքամիսը
- Տեղափոխել ուտեստը ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ
- Նույն թավայի մեջ տապակել սոխը և տեղափոխել հավի տարայի մեջ
- տապակել բուլղարական պղպեղը և նորից ավելացնել նախապես տապակած հավի կրծքամսի վրա
- Տապակել քերած սխտորը 30 վայրկյան, ապա ավելացնել ջուրը, ավելացնել մանր կտրատած լոլիկները (կեղևը կարելի է նախապես հեռացնել), լավ խառնել։ Ավելացնել կանաչի, աղ, պղպեղ և մի պտղունց մշկընկույզ: Լցնել կես բաժակ սերուցք, խառնել։
- Եփել սոուսը 5 րոպե մարմանդ կրակի վրա։
- Սոուսը լցնել հավի տապակած կրծքամիսի վրա և փակել փայլաթիթեղով, ուղարկել 200 աստիճան ջերմաստիճանի ջեռոց 30 րոպե։
- Ջեռոցից հանել , վրան քերել պանիր, հավը նորից դնել ջեռոց, բայց առանց փայլաթիթեղի ,ևս 15 րոպե, մինչև պանիրը հալվի։