Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 350գ
- Ձու - 2 հատ
- Ալյուր - 6 ճ․գ․
- Շաքարավազ - 2 ճ․գ․
- Արևածաղկի ձեթ - 5 ճ․գ․
Պատրաստման եղանակը
- Կաթնաշոռը լցնել տարայի մեջ և պատառաքաղով տրորել
- Ավելացնել ձու,շաքարավազ հարել այնքան ,որ ստանաք միասեռ զանգված
- քիչ-քիչ ավելացնել ալյուր և արևածաղկի ձեթ
- Տաքացնել տապակը ,մի փոքր ձեթ քսել և խմորը գնդիկների տեսքով տեղափոխել տապակի մեջ թխվելու
- թողնել 1-2 րոպե մինչև ոսկե դարչնագույնը,այնուհետև գնդիկները շրջել նույնպես տապակել: