Բաղադրիչներ
- հաց - 5 կտոր
- հալած պանիր - 100 գր.
- կարագ - 50 գր.
- մի քանի կաթիլ բազուկի հյութ
- սեւ աղացած պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
- Պանիրը հարել կարագի,պղպեղի,բազուկի հյութի եւ աղի հետ,մինչեւ համասեռ զանգված ստացվի:
- Ստացված պանրային զանգվածը քսել հացի շերտերի վրե եւ դրանք իրար միացնել:
- Վերեւի շերտը թողնել առանց պանրային խառնուրդի:
- Բուտերբրոդը մի փոքր սեղմել եւ դնել սառնարանում:
- Մատուցելիս կտրատել:
Բարի ախորժակ