Բաղադրիչներ
- գազար - 2 հատ
- գլուխ սոխ - 2 հատ
- կարմիր պղպեղ - 1 հատ
- ծաղկակաղամբ - 1 փոքր գլուխ
- սխտոր - 3 պճեղ
- մաղադանոս - 1 փունջ
- ձիթայուղ
- աղ, սև պղպեղ
- հավի ազդր - 1 կգ
Պատրաստման եղանակը
- Սոխը և պղպեղը կտրատել խորանարդիկներով, գազարը շրջանակներով, ծաղկակաղամբը բաժանել մասերի, սխտորը մանրացնել, մանր կտրատել մաղադանոսը։
- Հավի ազդրերը տապակել մինչև ոսկեգույն դառնալը, առանձնացնել։
- Սոխը տապակել 5-7 րոպե, ապա ավելացնել գազարը և տապակել ևս 5 րոպե։
- Ավելացնել տապակված ազդրերը, 150 մլ ջուր, եռացնել։ Իջեցնել կրակը, փակ կափարիչով եփել 30 րոպե։
- Ավելացնել ծաղկակաղամբը, աղ և պղպեղ անել, եփել ևս 15 րոպե։
- Ավելացնել սխտորը և կանաչին, վերցնել կրակի վրայից, թողնել 5 րոպե, մատուցել։