Բաղադրիչներ
- բլղուր - 100գ
- վարունգ - 2 հատ
- լոլիկ - 2 հատ
- 1/2 պամելո
- համեմ - 1 փունջ
- մաղադանոս - 1 փունջ
- 1 կիտրոնի հյութ
- չորացրած անանուխ - 1 ճ/գ
- ձիթայուղ - 4 ճ/գ
- աղ - 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
- Բլղուրը 1,5 բաժակ ջրով եռացնել 12 րոպե, հանել կրակի վրայից, թողնել կափարիչը վրան 5 րոպե։
- Վարունգները, լոլիկները և պամելոն կտրատել մանր խորանարդիկներով, խառնել բլղուրի հետ։
- Կանաչին մանր կտրատել, ավելացնել բլղուրին, լավ խառնել։
- Պատրաստել լցոնումը։
- Մեկ այլ ամանի մեջ խառնել կիտրոնի հյութը, աղը, ձիթայուղը և անանուխը։
- Լցոնման կեսը ավելացնել աղցանին, լավ խառնել։
- Մատուցել թաբուլեն մնացած լցոնման հետ։