Բաղադրիչներ
- սոխ - 1/2 հատ
- ձիթայուղ - 1 ճ/գ
- մարինացված սունկ - 300գ
- լոլիկ - 2 հատ
- քաղցր պղպեղ - 1 հատ
- սամիթ - 1 փունջ
Պատրաստման եղանակը
- Սոխը մաքրել, պղպեղը կորիզահանել։
- Պղպեղը կտրատել շերտերով, սոխը՝ օղակներով։
- Լոլիկը կտրատել։
- Սամիթը լվանալ և մանրացնել։
- Սունկը քամիչի միջոցով ազատել հեղուկից, թողնել 1 ճ/գ հեղուկ։
- Մեծ չափի սնկերը 2 կես անել, իսկ փոքրները թողնել այդպես։
- Ձիթայուղը խառնել սնկի հեղուկի հետ և լցնել աղցանի վրա։
- Մատուցելուց առաջ աղ և պղպեղ անել։