Կրեմ-ապուր ցուկինիով

Ապրիլ 6, 2019
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Նեխուրը մաքրել։ Կտրատել 100գ 1սմ կողմով խորանարդիկներ։
  • Նման կերպով կտրատել նաև 100գ ցուկինին։
  • Մնացած ցուկինին և նեխուրը ուղղակի կտրատել։
  • Սոխը, սխտորը և կոճապղպեղը մաքրել և մանրացնել։
  • Կաթսայի մեջ լցնել ձիթայուղը, տապակել սոխը, սխտորը և կոճապղպեղը 1 րոպե։
  • Ավելացնել ցուկինին և նեխուրը, խառնելով տապակել ևս 5 րոպե։
  • Ավելացնել կարրին և աղը։
  • Լցնել 500մլ եռման ջուր, ծածկել կափարիչով և եփել 15 րոպե։
  • Թավայի մեջ տաքացնել մի փոքր ձիթայուղ, լցնել մանրացված նեխուրը և տապակել 5 րոպե։
  • Աղ և պղպեղ անել, ավելացնել ցուկինիի խորանարդիկները, տապակել ևս 3-4 րոպե։
  • Բլենդերում մանրացնել բանջարեղենը կոկոսի կաթի հետ, աղ և պղպեղ անել։ Հասցնել եռման աստիճանի։
  • Մատուցել բանջարեղենով և համեմի տերևներով։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...