Կեքս մուգ գարեջրով

Ապրիլ 5, 2019
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Կարագը հարել մեղրի և շաքարավազի հետ, ավելացնել նախօրոք հարած հավկիթը։
  • Ընկույզը մանրացնել ալյուրի հետ միասին, ավելացնել աղը, սոդան, պղպեղը և դարչինը։
  • Խառնել վերոնշյալ 2 զանգվածները, ավելացնել 100մլ գարեջուր և չամիչը։
  • Կամաց ավելացնել մնացած գարեջուրը, մինչև խմորը կսկսի նմանվել խիտ թթվասերի։
  • Թխման կաղապարը ծածկել թխման թղթով, լցնել խմորը։
  • Թխել 160 աստիճանում 1 ժամ։
  • Այնուհետև իջեցնել վառարանի ջերմաստիճանը 130 աստիճան, կեքսը ծածկել փայլաթիթեղով, թխել ևս 1 ժամ։
  • Սառեցնել կեքսը կաղապարում 30 րոպե, ապա փաթաթել թխման թղթով, թողնել 24 ժամ, մատուցել։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...