Սաղմոնով մակարոն

Ապրիլ 5, 2019
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Թարմ ձուկը կտրատել 2սմ կողմով խորանարդիկների։
  • Ապխտած ձուկը մասերի բաժանել, հանել փշերը և կաշին։
  • Եփել մակարոնը ըստ տուփի վրան գրված եղանակի։
  • Ճզմել, մաքրել և մանրացնել սխտորը։Մանր կտրատել մանրասոխը։
  • Մեծ և խորը թավայի մեջ դնել կարագը, լցնել սոխը և 1 րոպե տապակել։
  • Ապա ավելացնել ապխտած ձուկը, քաղցր բիբարը և խառնել։
  • Լցնել սերուցքը, եռացնել և եփել ևս 2-3 րոպե։
  • Ավելացնել թարմ ձուկը, կրկին եռացնել։
  • Հանել կրակի վրայից, ավելացնել մանրասոխը մի քիչ թողնելով զարդարման համար։
  • Ափսեները տաքացնել միկրոալիքային վառարանում կամ ջեռոցում։
  • Պատրաստի մակարոնները քամիչի օգնությամբ քամել, դնել սոուսի մեջ, խառնել և անիջապես դնել ափսեների մեջ։
  • Աղ և պղպեղ անել, ցանել մնացած մանրասոխով։
  • Անմիջապես մատուցել։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (No Ratings Yet)
Loading...