Բաղադրիչներ
- մակարոն - 200գ
- լոլիկ - 5 հատ
- 1 եփած հավկիթ
- մանրացված ընկույզ - մի բուռ
- մանրացված պարմեզան - մի բուռ
- ձիթապտուղ - մի բուռ
- ռեհան - 3-4 տերև
- ձիթայուղ - 1 ճ/գ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Լոլիկը իջեցնել եռման ջրի մեջ, հանել կեղևը, կտրատել շերտերով։
- Սխտորը սեղմել դանակով, դնել տաքացված ձիթայուղի մեջ 30 վայրկյան, հանել։ Լցնել լոլիկը և ձիթապտուղը, պատրաստել 4 րոպե։
- Ավելացնել ընկույզը և պանիրը սոուսի մեջ, եփել 2 րոպե։
- Եփել մակարոնը, քամել, ավելացնել սոուսին։
- Ավելացնել եփած հավկիթը և ռեհանի տերևները։
- Խառնել և անմիջապես մատուցել։