Բաղադրիչներ
- եգիպտացորեն - 3 հատ
- ոլոռ - 1 բաժակ
- բողկ - 8-10 հատ
- կանաչ սոխ - 3-4 ճյուղ
- ռեհան - 1-2 ճյուղ
- անանուխ - 1-2 ճյուղ
- ձիթայուղ - 3 ճ/գ
- կիտրոնի հյութ - 1 թ/գ
- սպիտակ քացախ - 1 ճ/գ
- շաքարավազ - 0,5 թ/գ
Պատրաստման եղանակը
- Առանձնացնել եգիպտացորենի հատիկները, խաշել 4-5 րոպե։
- Սոխը, անանուխը և ռեհանը կտրատել։
- Բողկը կտրել բարակ շերտերով․ խառնել սոխի, եգիպտացորենի և ոլոռի հետ։
- Առանձին ամանում հարել ձիթայուղը, քացախը, կիտրոնի հյութը, շաքարավազը և աղը։
- Ավելացնել անանուխն ու ռեհանը։
- Ավելացնել լցոնումը և մատուցել։