Բաղադրիչներ
- Մատուցման համար
- ընկույզ - 150գ
- պիստակ
- աղացած դարչին - 1 ճ/գ
- վարդի չորացրած թերթրիկներ
- Խմորի համար
- ալյուր - 500գ
- ձիթայուղ - 125մլ
- սերուցքային կարագ - 115գ
- շաքարի փոշի - 115գ
- նարնջի հյութ - 60մլ
- կոնյակ - 60մլ
- 1 նարնջի կեղև
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- սոդա - 1/2 թ/գ
- աղացած դարչին - 2 թ/գ
- աղացած մեխակ - 1/2 թ/գ
- մի պտղունց մշկընկույզ
- աղ - 1/2 թ/գ
- Օշարակի համար
- ջրիկ մեղր - 1 բաժակ
- շաքարավազ - 225գ
- 1/2 դարչինի ձողիկ
- 1/4 նարնջի կեղև
Պատրաստման եղանակը
- Պատրաստել օշարակը։
- Բոլոր օշարակի համար բաղադրամասերը դնել կաթսայի մեջ, լցնել 250մլ ջուր, խառնել։
- Եռացնելուց հետո ցածրացնել կրակը, խառնելով եփել ևս 5-10 րոպե․ մինչև օշարակը մի քիչ խտանա։
- Անպայման հանել փրփուրը։
- Ապա հանել դարչինի ձողիկը և նարնջի կեղևը։
- Թույլ կրակի վրա տաք պահել օշարակը մինչև թխվածքաբլիթները պատրաստ լինեն։
- Մատուցման համար մանր կտրատել պիստակները և ընկույզը, խառնել դարչինի փոշու հետ։
- Ջեռոցը տաքացնել 170 աստիճան, թխման սկուտեղի վրա դնել թխման թուղթը։
- Հարիչի ամանի մեջ լցնել ձիթայուղը, կարագը, շաքարի փոշին և բոլոր համեմունքները, 5 րոպե հարել։
- Մեկ այլ ամանի մեջ խառնել նարնջի հյութը, կոնյակը, փխրեցուցիչը և սոդան։
- Խառնուրդը կսկսի փրփրալ։
- Խառնել 2 խառնուրդները։
- Լցնել աղը և նարնջի կեղևը, հարել 2 րոպե։
- Հարիչի արագությունը նվազեցնել և աստիճանաբար ավելացնել ալյուրը (միգուցե պետք լինի ավելի շատ կամ քիչ քան նշված է), մինչև խմորը դառնա գունդ։
- Խմորից պատրաստել ընկույզի չափով գնդիկներ, դնել սկուտեղի վրա իրարից որոշակի հեռավորության վրա։
- Թխել 25-30 րոպե, մինչև մուգ ոսկեգույն դառնալը։
- Պատրաստի թխվածքաբլիթները հանել ջեռոցից։
- Իջեցնել մի քանի գնդիկ եռացող օշարակի մեջ, եփել 1-2 րոպե, մեկ անգամ շրջել։
- Բոլոր գնդիկները հերթով խմբերով իջեցնել օշարակի մեջ։
- Դնել պատրաստի թխվածքաբլիթները ամանի վրա, լցնել մնացած օշարակը և ցանել մնացած մանրացրած ընկույզներով և դարչինով։
- Զարդարել վարդի թերթիկներով։
- Պահել սենյակային ջերմաստիճանում, ծածկելով փայլաթիթեղով։