Բաղադրիչներ
- քաղցր կարմիր պղպեղ - 2 հատ
- չերրի լոլիկ - 300գ
- վարունգ - 2 հատ
- կարմիր սոխ - 1 գլուխ
- բրինզա - 100գ
- կիտրոնի հյութ - 2 ճ/գ
- ձիթայուղ - 4 ճ/գ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Պղպեղները դնել 180 աստիճան տաքացված վառարանը 20 րոպեով։
- Վառարանից հանելուց հետո փակել սննդային թաղանթով և թողնել 10 րոպե։
- Ապա հեռացնել պղպեղների միջուկը և կեղևը։
- Սոխը կտրատել օղակներով։
- Մաքրած պղպեղները և վարունգները կտրատել ձողիկներով, չերրի լոլիկը բաժանել 2 մասի։
- Բրինզան կտրատել խորանարդիկներով։
- Բանջարեղենը խառնել բրինզայի հետ։
- Ավելացնել կիտրոնի հյութը, ձիթայուղը, աղը և պղպեղը։