Բաղադրիչներ
- իշխանի փափկամիս - 200գ
- կաղամբ - 300գ
- 1 քաղցր պղպեղ
- 1 գազար
- ձիթայուղ - 10 ճ/գ
- բուսայուղ - 1 ճ/գ
- սոյայի սոուս - 1 թ/գ
- շաքարավազ - 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
- Կաղամբը կտրատել խոշոր կտորներով, պղպեղը և գազարը` ձողիկներով։
- Ուժեղ կրակի վրա 3-4 րոպե բուսայուղով և շաքարավազով տապակել գազարը։
- Ավելացնել պղպեղը և կաղամբը, տապակել ևս 5-7 րոպե, ցողել սոյայի սոուսով։
- Վառարանը տաքացնել 200 աստիճան։
- Թխման տարայում լցնել ձիթայուղը։
- Երբ այն կսկսի եռալ, զգուշորեն տեղավորել ձկան միսը։
- Թուլացնել կրակը, թողնել 5 րոպե, շուռ տալ, թողնել ևս 5 րոպե։
- Մատուցել բանջարեղենի հետ։