Ապուր Խարչո

Մարտ 9, 2019
Դիտվել է`* անգամ

Պատրաստման եղանակը

  • Տավարի միսը կտրատել, խաշել 2լ ջրով 1,5 ժամ։
  • Միսը հանել, մաղով անցկացված արգանակի մեջ լցնել բրինձը, աղը, հետ լցնել միսը և եփել 10 րոպե։
  • Մանր կտրատած սոխը տապակել քիչ քանակությամբ արգանակի մեջ, ալյուրի հետ։
  • Մաղադանոսի արմատը անցկացնել քերիչով։
  • Արգանակի մեջ լցնել տապակած սոխը, արմատը, դափնու տերևը, սև պղպեղը։
  • Ընկույզը մանրացնել և տրորել, լցնել ապուրի մեջ։ Եփել 5 րոպե։
  • Ավելացնել խմելի-սունելին և նռան հյութը, եփել ևս 5 րոպե։
  • Համեմը և ռեհանը կտրատել, կծու պղպեղը կտրատել օղակներով։ Սխտորը ճզմել։
  • Ապուրը վերցնել կրակի վրայից, ավելացնել սխտորը, կանաչին, պղպեղը և թողնել 5 րոպե։
  • Ուտեստը մատուցել տաք վիճակում։
1 Աստղ2 Աստղ3 Աստղ4 Աստղ5 Աստղ (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...