Բաղադրիչներ
- հավի կրծքամիս եփած - 300գ
- շամպինյոն - 200գ
- հազարի տերև - 200գ
- 2 քաղցր պղպեղ
- 1 սմբուկ
- 2 դդմիկ
- բալզամիկ քացախ - 1ճ/գ
- սոյայի սոուս - 1ճ/գ
- շաքարի փոշի - 1/2 թ/գ
- ձիթայուղ - 3 ճ/գ
- բուսայուղ - 2 ճ/գ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Բանջարեղենը կտրատել․ պղպեղը օղակներով, սմբուկը և դդմիկը կլոր 0,5-0,7սմ հաստությամբ։
- Հազարի տերևները լվանալ, չորացնել։
- Հավի միսը կտրատել խոշոր կտորներով։
- Պատրաստել լցոնումը՝ խառնելով քացախը, շաքարի փոշին, ձիթայուղը։
- Շամպինյոնը կտրատել, տապակել թավայում 1 ճ/գ բուսայուղով, ավելացնել սոյայի սոուսը։
- Տապակել 5-7 րոպե։
- Թավայում տապակել բանջարեղենը քիչ քանակությամբ բուսայուղով․ սկզբում սմբուկը 2 կողմից, ապա դդմիկը և պղպեղները։ Տապակել արագ որպեսզի բանջարեղենը մնա խրթխրթան։
- Մատուցելուց ափսեում դասավորել հազարի տերևները, ապա բանջարեղենը, սունկը և հավի միսը։
- Աղ և պղպեղ անել, խառնել և մատուցել։