Բաղադրիչներ
- Սիգ - մոտավոր 1,5 կգ
- 1 դափնու տերև
- 1 գլուխ սոխ
- 1 մաղադանոսի արմատ
- ցորեն - 100-120գ
- մաղադանոս - 3-4 ճյուղ
- աղ, թարմ աղացած սեւ պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սիգը մաքրել, կտրատել մեծ կտորներով։
- Գլուխը և պոչը խաշել 2 լիտր ջրով մոտ 40-45 րոպե դափնու տերևի, սոխի, աղի, պղպեղի և մաղադանոսի հետ միասին։
- Ապա արգանակը քամել մաղով, հետ լցնել կաթսայի մեջ, եփել ևս 15-20 րոպե։
- Առանձին խաշել ցորենը 15 րոպե, ավելացնել ապուրը, եփել ևս 2-3 րոպե, վերցնել կրակի վրայից։
- Մատուցելուց առաջ ձկնապուրի վրա մանրացրած մաղադանոս ցանել։