Բաղադրիչներ
- Լայմի կեղևի քերուկ - 0,5 թ/գ
- լավաշ
- 0,5 կիտրոնի հյութ
- մաղադանոս - կես կապ
- ավոկադո - 1 հատ
- յոգուրտ - 1 ճ/գ
- կարմիր քաղցր պղպեղ - 1 հատ
- բուսայուղ - 3 ճ/գ
- տավարի խճողակ - 300գ
- եգիպտացորեն պահածոյացված - 2 ճ/գ
- սոխ - 1 գլուխ
- աղ, կարմիր աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
- Թավայում թաքացնել 2 ճ/գ բուսայուղը և տապակել խճողակը 15 րոպե, ավելացնել աղը և պղպեղը, վերցնել կրակի վրայից։
- Ավոկադոն մաքրել․ հեռացնել կորիզը։
- Միջուկը կտրատել խորանարդիկներով, ցողել կիտրոնի հյութով։
- Կարմիր պղպեղը կտրատել երկար շերտերով։
- Կտրատել մաղադանոսը, ավելացնել եգիպտացորենը։
- Սոխը կտրատել բարակ օղակների, տապակել 7 րոպե։
- Մեծ ամանում խառնել խճողակը, տապակած սոխը, ավոկադոն, եգիպտացորենը և մաղադանոսը։ Ըստ ճաշակի ավելացնել աղ և պղպեղ։
- Յոգուրտը խառնել լայմի կեղևի հետ, քսել լավաշին։
- Ավելացնել խճողակը, քաղցր պղպեղի շերտերը։
- Փաթաթել լավաշը ռուլետի տեսքով, պատել սննդային թաղանթով, դնել սառնարանը 1 ժամով։
- Մատուցելուց առաջ կտրատել շերտերով։