Բաղադրիչներ
- միջին չափի կարտոֆիլ - 3 հատ
- գազար - 3-4 հատ
- ձու - 4-5 հատ
- խոզապուխտ կամ բժշկական նրբերշիկ - 350գ
- պահածոյացված կանաչ ոլոռ - 450գ
- թթու վարունգ - 5-6 հատ
- կանաչ սոխ - 5-6 հատ
- սամիթ - 1 փունջ
- մայոնեզ - 250գ
- Աղ, սև աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը և գազարը լվանալ և մաքրել։ Խաշել աղաջրում մինչ պարաստ լինելը։
- Ձվերը առանձին խաշել չթողնելով դեղնուցը չափից շատ եփվի։
- Մաքրել ձվերը և խոզապուխտի հետ կտրել 5մմ կողմով խորանարդիկների։
- Խառնել բոլոր բաղադրամասերը մի ամանի մեջ և ավելացնել մանր կտրատած սամիթը և սոխը։
- Աղցանին ավելացնել մայոնեզը և դնել սառնարան։
- Ազատել վարունգը սերմերից և կտրել նույնչափ խորանարդիկների, պահել այլ ամանի մեջ։
- Ոլոռը առանձնացնել հեղուկից և լցնել մեկ ուրիշ ամանի մեջ։
- Մատուցումից առաջ ավելացնել վարունգը և ոլոռը, լավ խառնել աղցանը։
- Անհրաժեշտության դեպքում ավելացնել աղ և պղպեղ։