Բաղադրիչներ
- ձկան ֆիլե - 1 կգ
- սպիտակ հաց - 3 կտոր
- ձու - 4 հատ
- կաթ - 150մլ
- կարագ - 80գ
- 3 միջին չափի գլուխ սոխ
- պաքսիմատ
- չորացրած սամիթ - 1 ճ/գ
- ձիթապտղի յուղ
- աղ, թարմ աղացած սեւ պղպեղ
Պատրաստման եղանակը
- Հեռացնել հացի չոր մասերը, միջուկը թրջել կաթով։
- Մաքրել սոխը և բաժանել 4 մասի։
- Կտրել ձկան միսը, սոխի հետ անցկացնել մսաղացի միջով։
- Քամել հացը և ավելացնել խճողակին։
- 2 ձու թեթև հարել և ավելացնել խճողակին։
- Ավելացնել չորացրած սամիթը, աղը, բիբարը և լավ խառնել։ Դնել խճողակը սառնարան 30 րոպեով։
- Սառը սերուցքային կարագը արագ անցկացնել քերիչով և ավելացնել խճողակին։ Թաց ձեղքերով ձևավորեք կոտլետները։
- Մնացած ձվերը հարել ամանի մեջ:
- Պաքսիմատը շաղ տալ ափսեի վրա։ Ընկղմել կոտլետը ձվի, ապա պաքսիմատի մեջ։
- Տաքացնել թավան ձիթապտղի յուղով եւ տապակել կոտլետները երկու կողմերից մինչեւ ոսկե կեղևի առաջանալը:
- Տեղափոխել կոտլետները թխելու սկուտեղի վրա եւ դնել մինչեւ 170 °C տաքացված ջեռոց, 10 րոպե:
Ուտեստը մատուցել տաք վիճակում։