Բաղադրիչներ
- ալյուր - 1 բաժակ
- փխրեցուցիչ - 1/2 թ/գ
- աղ - մի պտղունց
- ցանկացած շոկոլադ - 100գ
- կարագ - 160գ
- շաքարավազ - 1 բաժակ
- Վանիլային շաքարավազ - 1 թ/գ
- մեծ չափի ձու - 1 հատ
Պատրաստման եղանակը
Ալյուրը մի ամանի մեջ մաղել, ավելացնել փխրեցուցիչ, աղ և խառնել:
- Շոկոլադը կտրել փոքր կտորներով:
- Մեկ այլ ամանի մեջ շաքարավազի եւ վանիլային շաքարավազի հետ խառնել կարագը: Ավելացնել ձուն, շարունակել խառնել։
- Աստիճանաբար ավելացնել ալյուրը եւ երբ խմորը միատարր լինի, ավելացնել շոկոլադը:
- Խմորի սկուտեղը թեթևակի քսել կարագով, աղանդերի գդալով դնել խմորը իրարից 5-7 սմ հեռավորության վրա: Թխել նախապես տաքացրած 180 ° C ջեռոցում `5 րոպե:
- Հանել սկուտեղը, մի քիչ սպասել, նորից դնել վառարանը։ Թխել մինչեւ ոսկե դարչնագույն կեղևի առաջանալը, 4-5 րոպե:
Սառեցնել և մատուցել։