Բաղադրիչներ
- ճակնդեղ - 1կգ.
- բուսայուղ - 100մլ.
- սխտոր - 4 պճեղ
- քացախ 9 տոկոսանոց - 4ճ.գ.
- շաքարավազ - 2 ճ.գ.
- աղ - 0.5 թ.գ.
- աղացած համեմ - 0.5 թ.գ.
- սև պղպեղ - 0.5 թ.գ.
- կարմիր պղպեղ - 0.5 թ.գ.
Պատրաստման եղանակը
- Կարմիր ճակնդեղը անցկացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով կամ կտրատել եկարավուն
- Սխտորը ճզմել ավելացնել ճակնդեղին
- Բուսայուղը դնել կրակին տաքացնել , բայց չթողնել եռա , վերցնել կրակից, վրան ավելացնել շաքարավազը , քացախը , աղը,համեմունքները և խառնել
- Ստացված զանգվածը լցնել ճակնդեղի վրա ,խառնել , փակել կափարիչը և դնել սառնարան -24 ժամ
- Մատուցելուց առաջ զարդարել թարմ կանաչիով