Բաղադրիչներ
- մոցարելլա պանիր - 350 գր.
- պոմիդոր - 400 գր.
- թարմ ռեհան - 1 կապ
- ձիթայուղ - 5-6 ճ.գ.
- աղ , համեմունքներ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Պոմիդորները լվալ , չորացնել , կտրատել շրջանաձև մոտ մեկ սմ հաստության
- Ռեհանը լվալ ,չորացնել տերևները առանձնացնել ցողունից
- Պանիրը դնել , որ քամվի
- Պանիրը ևս կտրատել շրջանաձև ինչպես պոմիդորները
- Աղցանամանի մեջ հերթականությամբ շարել պոմիդորներն ու պանրի կտորները
- Բուսայուղը աղել , համեմել և դրանով ցողել աղցանը
- Մատուցելուց առաջ զարդարել ռեհանի տերևներով