Բաղադրիչներ
- շերտավոր խմոր - 500 գր․
- կարտոֆիլ - 2-3 հատ
- տավարի փափկամիս - 400 գր․
- գլուխ սոխ - 2-3 հատ
- բուսայուղ - 2 ճ․գ․
- քացախ - 2 ճ․գ․
- ջուր - 0,5 բաժակ
- մաղադանոս, համեմ - 0,5-ական
- աղ, սև պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Մարինադը պատրաստելու համար քացախը , ջուրը և բուսայուղը խառնել իրար։
- Միսը փոքր կտորներով կտրատել , դնել մարինադի մեջ , աղ ու պղպեղ ցանել և թողնել 2 ժամ մարինացվի։
- Խմորը բացել , բաժանել 2 մասի , մեկը մի քիչ մեծ , մյուսը փոքր։
- Մեծ կտորը փռել ջեռոցի յուղած տապակի մեջ այնպես , որ եզրերը ծածկի տապակի կողքերը ։
- Վրան փռել նախապես խորանարդաձև կտրատած կարտոֆիլը , օղակաձև կտրատած սոխը , մարինացված միսը , կտրատած կանաչին ։
- Ծածկել խմորի մյուս կեսով , կոքերն ամրացնել ։
- Վրան քսել հարած ձու։
- Ջեռոցը տաքացնել 180 C, թխել կարկանդակը մինչև պատրաստ լինելը։