Բաղադրիչներ
- շերտավոր խմոր - 300 գր․
- հնդկընկույզ - 1 բաժակ
- պնդուկ - 1 բաժակ
- նուշ - 1 բաժակ
- կլոր բրինձ - 1 բաժակ
- յուղ - 4-5 ճ․գ․
- աղ, սև պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ընկույզը , նուշը , պնդուկը մանր կտրատել , առանձին-առանձին տապակել յուղի մեջ , ապա այս բոլորը խառնել իրար , համեմել աղով, սև պղպեղով և դնել մի կողմ։
- 2 ճ․գ․ յուղով տապակել բրինձը , ապա ավելացնել 1,5 բաժակ ջուր և եփել մինչև ջուրը քաշվի։
- Այնուհետև ավելացնել ընկույզեղենը և խառնել ։
- Թողնել հովանա ։
- Խմորը գրտնակով բացել , աղցանի միջին չափի ամանով 15 կլոր շերտերի կտրել ։
- Խմորի յուրաքանչյուր շերտ փռել այդ նույն ամանի մեջ այնպես , որ խմորն ամանի եզրերից բարձրանա, մեջտեղում լցնել բրնձային զանգվածից։
- Խմորի եզրերը միացնել իրար՝ մատներով սեղմելով , լավ փակել , որ բրինձը չթափվի և այդ կողմով շուռ տալ յուղած տապակի մեջ (ընտրել այնպիսի տապակ , որով կմատուցվի , ցանկալի է կլորավուն)։
- Այսպես խմորները մի քիչ իրարից հեռու շարել տապակի մեջ։
- Բաժակի մեջ հարել 1 ձվի դեղնուց և վրձնով քսել երեսին ։
- Եփել 220 C տաքացրած ջեռոցում , 10 րոպե։