Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 250 գր․
- շաքարի փոշի - 3-4 ճ․գ․
- կաթ - 50 մլ․
- վանիլին - մի պտղունց
- ալյուր - 3 բաժակ
- Լցոնի համար՝
- անկորիզ խուրմա - 500 գր․
- կարագ - 150 գր․
Պատրաստման եղանակը
- Խմորը պատրաստելու համար կարագն ու շաքարի փոշին միասին հարել , ավելացնել կաթը և վանիլինը , լավ հարել , ավելացնել ալյուրը , լավ խառնել ։
- Խմորը թողնել 30 րոպե հանգստանա։
- Լցոնը պատրաստելու համար խուրմային ավելացնել կարագը և բլենդերով հարել , մինչև համասեռ դառնալը ։
- Խմորից կտրատել մոտ 60 գնդիկներ։
- Յուրաքանչյուր գնդիկի մեջտեղում դնել մի փոքր լցոն և կլորացնել այնպես , որ լցոնը չերևա ։
- Թխել 200 C տաքացրած ջեռոցում 20 րոպե։
- Երբ թխվածքաբլիթները մի քիչ հովանան , թաթախել շաքարի փոշու մեջ և մատուցել։