Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- սոդա - 1/4 թ․գ․
- օղի - 2 թ․գ․
- աղ - մի պտղունց
- ալյուր՝ ինչքան վերցնի
- հալած յուղ - 1 բաժակ
- մեղր - 200 գր․
- շաքարավազ - 0,5 բաժակ
Պատրաստման եղանակը
- Խմորը պատրաստելու համար ձուն հարել մինչև փրփրելը , ավելացնել սոդան , օղին, աղը , ալյուրը և պատրաստել պինդ խմոր։
- Խմորը բաժանել 3 գնդի և առանձին-առանձին բացել 1-2 սմ լայնությամբ երկար շերտորի։
- Կտրատել , թողնել հանգըստանա, այնուհետև կտրատել մակարոնի հաստությամբ շերտիկների։
- Հալած յուղը լցնել ալյումինե թասի մեջ և եռացնել։
- Մակարոնանման խմորները լցնել եռացող յուղի մեջ և հանել , դնել քամիչի վրա , որպեսզի ավելորդ յուղը քամվի։
- Մեղրը հալել շաքարավազի հետ, մեկ կաթիլ գցել սառը ջրի մեջ , եթե մոմպասի ամրություն ստանա , ուրեմն պատրաստ է ։
- Մեղրը լցնել ձողիկների վրա և խառնել , այնուհետև լցնել հարթ փայտե տախտակի վրա և ձեռքերով տափակեցնելով հարթեցնել , երբ սառչի , կտրատել փախլավաձև։