Բաղադրիչներ
- ընկույզ - 200 գր․
- կաթ - 2 բաժակ
- սերուցքային կարագ - 100 գր․
- շաքարավազ - 1 բաժակ
- եգիպտացորենի օսլա - 1 ճ․գ․
- դարչին - 1 թ․գ․
Պատրաստման եղանակը
- 6 ճ․գ․ կաթի մեջ լուծել եգիպտացորենի օսլան։
- Մեկ այլ ամանում մնացած կաթի մեջ լուծել շաքարավազն ու եռացնել։
- Ընկույզը մանրացնել ու բովել կարագով մինչև մուգ դառչնագույն երանգ ստանալը, վրան լցնել տաք կաթով օշարակը և եփել 10 րոպե։
- Ավելացնել կաթի մեջ լուծված օսլան և եփել մինչև եռալը։
- Ստացված զանգվածը լցնել պաղպաղակի ամանների մեջ և վրան ցանել դարչին։
- Մատուցել տաք-տաք։