Բաղադրիչներ
- տավարի փափկամիս - 700 գր․
- գլուխ սոխ - 3 հատ
- ձիթապտուղ - 1 բաժակ
- տոմատի մածուկ - 2 ճ․գ․
- համեմի աղացած սերմ - 2 ճ․գ․
- աղացած կարմիր պղպեղ - 1 ճ․գ․
- սխտոր - 2 պճեղ
- բուսայուղ - 3-4 ճ․գ․
- աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Սոխը մանր կտրտել, տապակել բուսայուղով։
- Միսը մանր կտրտել , թաթախել համեմի սերմի մեջ , ավելացնել սոխին և շարունակել տապակել ։
- Ավելացնել աղը, պղպեղը, տոմատի մածուկը , ճզմած սխտորը , լավ խառնել , լցնել 1 բաժակ ջուր ու եփել 1 ժամ։
- Ապա ավելացնել կտրտած ձիթպտուղները, եփել ևս 20 րոպե։