Բաղադրիչներ
- կաթ - 1 բաժակ
- ձու - 1 հատ
- խտացրած կաթ - 3 ճ․գ․
- բուսական յուղ - 3 ճ․գ․
- թթվասեր - 2 ճ․գ․
- կարագ - 50 գր․
- վանիլին - 1 տուփ
- աղ - 1 պտղունց
- ալյուր - 3 բաժակ
- չոր խմորիչ - 1,5 թ․գ․
- Միջուկի համար՝
- պանիր պինդ - 100 գր․
Պատրաստման եղանակը
- Խմորը պատրաստելու համար կաթը և խտացրած կաթը խառնել իրար, տաքացնել։
- Ձուն , թթվասերը և աղը խառնել ու լցնել կաթի մեջ։
- Խառնել , ավելացնել բուսայուղը և կարագը։
- Խմորիչը խառնել ալյուրի կեսի հետ և լցնել հարած զանգվածի վրա։
- Թողնել 5-10 րոպե , ավելացնել մնացած ալյուրը , վանիլինը և 10-15 րոպե խմորը լավ հունցել , ծածկել պոլիէթիլենային տոպրակով, թողնել բարձրանա մոտ 1 ժամ։
- Ձեռքերը ձեթոտել , հունցել և թողնել նորից բարձրանա։
- Երբ խմորը նորից կհասունանա, հունցել և բաժանել 16 մասի։
- Պանիրը քերել և լցնել խմորիկների մեջ։
- Տապակը յուղել , խմորիկները շարել մեջը , ծածկել յուղած պոլիէթիլենային տոպրակով։
- Թողնել ուռչի , վրան ձու քսել և թխել 180 C տաքացրած ջեռոցում։