Բաղադրիչներ
- աղացած միս - 500 գր․
- գլուխ սոխ - 1 հատ
- սխտոր - 1 պճեղ
- պարմեզան պանիր - 200 գր․
- պաքսիմատ - 2-3 ճ․գ․
- ձու - 1 հատ
- <<խխունջ>> տեսակի մակարոն - 20 հատ
- աղ, սև պղպեղ ՝ ըստ ճաշակի
- կետչուպ
- մաղադանոս
Պատրաստման եղանակը
- Աղացած միսը տապակել մանր կտրտած սոխի և սխտորի հետ, ավելացնել քերած պանրի կեսը , կտրտած կանաչին, ձուն և պաքսիմատը , աղը , պղպեղը։
- Խխունջ տեսակի մակարոնները եփել, լցոնել ստացված մսային զանգվածով, վրան լցնել կետչուպը քերած պանրի մնացած մասը։
- Մակարոնները շարել ջեռոցի յուղած տապակի մեջ և եփել 20 րոպե , 200 C-ի տակ։