Բաղադրիչներ
- տավարի աղացած միս - 500 գր․
- գլուխ սոխ - 1 հատ
- ձու - 1 հատ
- սխտոր - 4-5 պճեղ
- պանիր
- պաքսիմատ - 2 ճ․գ․
- կիտրոն - 1 հատ
- ձիտապտղի յուղ
- կանաչի
- աղ, պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Աղացած մսին ավելացնել կտրատած սոխը , սխտորը , ձուն , պաքսիմատը, կիտրոնի հյութը, , աղը , պղպեղը , կանաչին և լավ խառնել։
- Ստացված զանգվածից վերցնել մի կոլոլակի չափով, վրան դնել մի փոքր կտոր պանիր և գնդիկ պատրաստել ու այդպես շարունակ ՝ մինչև մսի վերջանալը։
- Ստացված մսագնդերը տապակել ձիթայուղով։