Բաղադրիչներ
- հավի խաշած միս - 200 գր.
- ապխտած պանիր - 200 գր.
- խաշած ձու - 3
- սոխ - 2 հատ
- քացախ
- աղ
- շաքարավազ
- մայոնեզ
Պատրաստման եղանակը
- Հավի միսը խորանարդաձև կտրատել:
- Սոխը կլոր-կլոր կտրատել և մարինացնել 30 րոպե` քացախի, շաքարավազի և աղի մեջ:
- Այնուհետև դուրս հանել, ավելացնել քերիչով անցկացված պանիրը, ձուն:
- Այս բոլորը լավ խառնել մայոնեզի հետ միասին:
- Բարի ախորժակ: