Բաղադրիչներ
- ընկույզ - 200 գր․
- եփած ձվի դեղնուց - 2 հատ
- բուսայուղ - 1 ճ․գ․
- մանանեխ - 1 թ․գ․
- պաքսիմատ - 1 ճ․գ․
- սխտոր - 2-3 պճեղ
- ջուր - 1 բաժակ
- քացախ - 2 ճ․գ․
- սոյայի սոուս - 1 թ․գ․
- աղ, աղացած սև պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Ընկույզը 2 անգամ աղալ մսաղացով, լցնել բլենդերի մեջ , ավելացնել ձվի դեղնուցներն ու բուսայուղը և լավ հարել։
- Սխտորը մաքրել , լվանալ, ճզմել , ավելացնել ընկուզային խառնուրդին , ավելացնել մանանեխը , պաքսիմատը , հարել , քիչ֊քիչ ավելացնել ջրին խառնած քացախը , սոյայի սոուսը , աղը , պղպեղը , խառնել , լցնել սոուսամանի մեջ և մատուցել թռչնամսից ու ձկնից պատրաստած ուտեստների հետ։