Բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը և գազարը եփել և սառչելուց հետո մաքրել: Կարտոֆիլը քերիչով անցկացնել, իսկ երշիկը և վարունգը մանր խորանարդիկներով կտրատել:
- Կանաչ սոխը ևս մանր կտրատել:
- Ձուն նույնպես անցկացնել քերիչով, միայն թողնել մեկ սպիտակուց` զարդարելու համար:
- Գազարը նույնպես անցկացնել մանր քերիչով:
Հարթ ափսեի մեջ լցնել կարտոֆիլը տալով վագրի գլխի ձև աղել ու պղպեղել` վրան քսելով մայոնեզ: Այնուհետև վրան լցնել երշիկը նույնպես մայոնեզ քսել, հետո ավելացնում ենք կտրատված վարունգը նորից մայոնեզի շերտով: - Հետո սոխը և ձուն կրկին մայոնեզով:
- Վերջում ավելացնում ենք գազարը:
- Ձվի սպիտակուցով անում ենք վագրի աչքերն ու թշերը:
- Կտրատած զեյթունով քիթն ու թարթիչները , վարունգով` բիբերը, երշիկով` բերանը.Կտրտած զեյթունով կարելի է վագրի գծիկները անել իսկ բեղերը սոխի սպիտակ մասերով: