Բաղադրիչներ
- սունկ - 150 գր․
- սոխ - 2 գլուխ
- նեխուրի արմատ
- բազուկ - 300 գր․
- գազար - 200 գր․
- բուսայուղ - 2 ճ․գ․
- կաղամբ - 500 մգ․
- կարտոֆիլ - 2 հատ
- ալյուր - 1 թ․գ․
- դափնետերև - 2 հատ
- թթվասեր - 4 ճ․գ․
- կարմիր պղպեղ - 1 հատ
- սամիթ
- աղ , սև պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Բազուկը և գազարը քերել խոշոր քերիչով։
- Նեխուրի արմատը մաքրել, լվանալ, երկար֊երկար կտրտել։
- Կաղամբը բարակ կտրտել, լվանալ ևայս բոլորը շոգեխաշել , ավելացնել կտրտած կարտոֆիլը , սունկը և անհրաժեշտ քանակությամբ ջուր։
- Առանձին տապակի մեջ սոխը սոխերած անել , ավելացնել ալյուրը , անընդհատ խառնել, ավելացնել բորշչի ջրից, խառնել մինչև պնդանալը և լցնել ճաշի վրա, ավելացնել կտրտած կարմիր պղպեղը , աղը , սև պղպեղն ու եփել։
- Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ լցնել մանրացրած կանաչին , դափնետերևը և թթվասերը ։