Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- ալյուր - 1 բաժակ
- շաքարավազ - 1 բաժակ
- կարագ - 100 գր․
- փխրեցուցիչ - 1,5 թ․գ․
- աղ - 1 պտղունց
- կակաո - 3 ճ․գ․
- Կրեմի համար
- ձու - 2 հատ
- խտացրած կաթ - 1 տուփ
- ջուր - 1 բաժակ
- ալյուր - 1 ճ․գ․
- սերուցքային կարագ - 200 գր․
- աղ - 1 պտղունց
- կակաո - 3 ճ․գ․
- բալի օշարակ
- բալի կոնֆիտյուր
- դառը շոկոլադ - 200 գր․
Պատրաստման եղանակը
- Շաքարավազն ու փափկեցրած կարագը միասին հարել, ավելացնել ձուն , շարունակել հարել , ավելացնել ալյուրը , աղը , կակաոն , փխրեցուցիչը և խառնել մինչև ստացվի համասեռ զանգված։
- Խմորը լցնել ջեռոցի յուղած տապակի մեջ և թխել 40 րոպե, 180 C տաքացրած ջեռոցում ։
- Հովանալուց հետո բաժանել 3 շերտի։
Կրեմը պատրաստելու համար՝
- Ձուն , խթացրած կաթը , ջուրը , աղը և ալյուրը խառնել իրար, դնել թույլ կրակին և անընդհատ խառնելով հասցնել եռման վիճակի։
- Ապա վերցնել կրակից , հովացնել , ավելացնել փափկեցրած կարագը , կակաոն ու հարել։
- Սկուտեղի մեջ դնել բիսկվիտի մի շերտը , ցողել օշարակով, քսել կոնֆիտյուր, վրան կրեմ քսել , դնել 2֊րդ շերտը , ծածկել կրեմով , դնել 3֊րդ շերտը և լցնել հալած շոկոլադը։