Պատրաստման եղանակը
- Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և խմոր հունցում, միայն թե ալյուրը միանգամից չենք ավելացնում, քանի որ կախված ալյուրի տեսակից, հնարավոր է քանակությունը պակասեցնել կամ ավելացնել:
- Պետք է ջրիկ ու կպչուն խմոր ստանանք:
- 5-10 րոպե հունցում ենք (որքան երկար ենք հունցում, այնքան հացի որակը բարձր է լինում):
- Այժմ ծածկում ենք անձեռոցիկով և 10-12 ժամով տաք տեղ դնում:
- Եթե ապակյա կափարիչ ունենք, կարող ենք դրանով ծածկել և ընթացքում հետևել, թե խմորն ինչպես է բարձրանում:
- Խմորը ծավալով երկու անգամ ավելանում է, և մակերևույթին պղպջակներ են գոյանում:
- Սեղանի վրա սննդային թաղանթ ենք փռում և վրան ջուր և ալյուր ցանում, այնուհետև խմորը դնում վրան:
- Ստացվում է ջրիկ խմոր, որի հետ սակայն, կարող ենք հեշտությամբ աշխատել:
- Խմորի վրա ալյուր ենք ցանում և բատոն ձևավորում (կարող ենք խմորը 2 մասի կիսել և 2 փոքր բատոն պատրաստել):
- Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում, կարագով պատում և վրան ալյուր ցանում:
- Խմորը զգուշորեն տապակի վրա ենք տեղափոխում, ծածկում անձեռոցիկով և 2 ժամով տաք տեղ դնում, որպեսզի լավ հասունանա ։
- Ջեռոցի ամենաներքևում ջրով լի հրակայուն աման ենք դնում և 220 աստիճան տաքացրած ջեռոցում խմորը թխում 30-35 րոպե: