Բաղադրիչներ
- խմորիչով խմոր - 300 գր․
- ապխտած բեկոն - 150-200 գր․
- խոզապուխտ - 100 գր․
- միջին չափսի տանձ - 2 հատ
- մոցարելլա պանիր
- ընկույզ
Պատրաստման եղանակը
- Խմորը շրջանաձև բացել և փռել ջեռոցի յուղապատ տապակի մեջ։
- Վրան փռել մանր կտրատած բեկոնը , այնուհետև խոզապուխտը ։
- Տանձը մաքրել , կտրել և դասավորել խոզապուխտի վրա այնպես , որ պիցցան ամբողջովին ծածկվի։
- Ապա վրան շաղ տալ պանիրը և մանրացրած ընկույզը։
- Եփել 200 C֊ի տաքացրած ջեռոցում , 25 րոպե։