Բաղադրիչներ
- խոզի փափկամիս - 500 գր․
- սխտոր - 2 պճեղ
- պանիր - 100 գր․
- թթվասեր - 100 գր․
- աղ, սև պղպեղ ՝ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Միսը կտրտել և լավ թակել։
- Յուրաքանչյուր կտորը համեմել աղով ու պղպեղով։
- Ճզմած սխտորը , թթվասերը և քերած պանիրը խառնել իրար։
- Այդ սոուսի մեջ թաթախել մսի կտորները , շարել ջեռոցի յուղած տապակի վրա և 1 ժամ եփել ջեռոցում , 200 C-ի տակ։