Բաղադրիչներ
- լոլիկ - 3-4 հատ
- սխտոր - 2 պճեղ
- քերած պանիր - 200 գր․
- մակարոն - 500 գր․
- տավարի աղացած միս - 500 գր․
- ձիտապտղի յուղ - 2 ճ․գ․
- կարագ
- աղ , պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Մեծ կաթսայի մեջ մակարոնը կիսաեփ անել (12-14 րոպե) , աղ անել, հանել ջրից և անմիջապես ցողել սարը ջրով, ավելացնել ծիթապտղի յուղն ու մի կողմ դնել։
- Մեծ տապակի մեջ միսը տապակել կարագով , աղ ու պղպեղ անել , ավելացնել կտրտած լոլիկները և ճզմած սխտորը , շարունակել եփել մոտ 20 րոպե։
- Մակարոններն ուղղահայաց դասավորել ջեռոցի տապակի մեջ, քերած պանրի մի մասը և միսը լցնել մակարոնի վրա, ապա պանրի մյուս մասը և եփել ջեռոցում 15-20 րոպե, 180 ջերմաստիճանի տակ։