Բաղադրիչներ
- հավի կրծքամիսը - 2 հատ
- կարագ - 140 գր․
- ալյուր - 60 գր․
- պաքսիմատ - 140 գր․
- ձու - 2 հատ
- կաթ - 100 մլ․
- մաղադանոս - 20 գր․
- թարմ սամիթ - 20 գր․
- բուսական յուղ - 300 մլ․
- աղ, պղպեղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք լցոնը:
- Սամիթն ու մաղադանոսը մանր կտրատում ենք ու խառնում կարագին, կամ էլ կարագի հետ միասին հարում ենք բլենդերում: Դնում ենք սառցախցիկի մեջ ։
Անցնում խճողակի պատրաստմանը:
- Հավի մսին աղ ու պղպեղ ենք ավելացնում և լավ խառնում:
- Խճողակը տասը մասի ենք բաժանում, դրանցից գնդիկներ պատրաստում և հետո բլիթի նման տափակեցնում:
- Ձեռքերը պետք է թրջել, որպեսզի խճողակը չկպչի:
- Ամեն մի բլիթի մեջ դնում ենք մեկ գդալ միջուկ:
- Թաց ձեռքերով կոտլետի ձև ենք տալիս:
- Քանի որ կիևյան կոտլետի վրայի խրթխրթան շերտը պետք է հաստ լինի, առաջին հերթին այն թաթախում ենք ալյուրի մեջ:
- Հետո թաթախում ենք հարած ձվի մեջ:
- Հետո լավ թաթախում ենք պաքսիմատի , ձվի և վերջում ՝ նորից պաքսիմատի մեջ։
- Պատրաստի կոտլետները տապակում ենք տաքացրած ձիթայուղի մեջ:
- Հետո դնում ենք ջեռոցի տապակի մեջև 180 աստիճանում եփում 15 րոպե: