Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 750 գր.
- ալյուր - 150 գր.
- ձու - 1 հատ
- պանիր - 80 գր.
- կաթնաշոռային պանիր - 100 գր.
- Միջուկը ՝
- միս եփած - 200 գր.
- պանիր կաթնաշոռային - 100 գր.
- պինդ պանիր - 80 գր.
- ձու - 1 հատ
- աղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը և միսն առանմձին եփել :
- Կարտոֆիլը մաքրել և անցկացնել քերիչով :
- Խառնել ալյուրի հետ , ավելացնել ձու , աղ :Խմոր հունցել և դնել սառնարանը մոտ 20 րոպե։
- Եփած միսը կտրատել , խառնել պանրի հետ , աղել ու բլենդերով խփել մինչև ստացվի համասեռ զանգված :
- Խմորից փոքր կտրո կտրել ու գնդիկ անել , տափակեցնել և մեջտեղը դնել միջուկից :
- Ծայրերը միացնել և նորից գնդիկ պատրաստել :
- Մեծ կաթսայի մեջ ջուր լցնել , եռացնել , եփել Նյոկկիները մոտ 5 րոպե :