Բաղադրիչներ
- սոխ - 1/2 հատ
- կանաչ պղպեղ - 1 հատ
- կարմիր պղպեղ - 1/2 հատ
- խոզապուխտ - 200 գր.
- բուսայուղ , մի քիչ էլ ջեռոցի տապակի մեջ քսելու համար - 1ճ.գ.
- սերուցքային կարագ - 1ճ.գ.
- ձու - 1/2 բաժակ
- կաթ - 1/2 բաժակ
- հալած պանիր - 200 գր.
- աղ , սև պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Սոխն ու պղպեղները կտրատել խորանարդիկների :
- Թասիկի մեջ տաքացնել բուսայուղն ու կարագը:
- Միջին կրակի վրա տապակել սոխն ու պղպեղները , աղել անընդհատ խառնել մոտ 3 րոպե;
- Խոզապուխտը կտրատել խորանարդիկների :
- Ավելացնում ենք թասիկի մեջ և տապակում ենք անընդհատ խառնելով մինչև պղպեղն ու սոխը փափկեն:
- Վերցնում ենք կրակից թողնում ենք հովանա :
- Ձվերը թեթև հարոյմ ենք աղով կաթով ու աղացած սև պղպեղով :
- Պանիրն անցկանում ենք խոշոր քերիչով :
- Ավելացնում ենք սոխի ու պղպեղների վրա խառնեւմ ենք հարած ձվերին :
- Խառնուրդը լցնում ենք ոչ մեծ տապակի մեջ , որը նախապես յուղով ենք պատում :
- Տապակը դնում ենք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը և եփում ենք մոտ 25 րոպե :
- Հանում ենք , սրբիչ փռում վրան , թողնում մոտ 10 րոպե հանգստանա :