Բաղադրիչներ
- կաթ - 400 մլ.
- սերուցքային կարագ - 50 գր.
- աղ - 20 գր.
- մշկընկույզ քերած - 2 գր.
- մակարոն - 500 գր.
- սոխ - 1 հատ
- ալյուր - 3 գր.
- տոմատի մածուկ ` ըստ ճաշակի
- տավարի աղացած միս - 500 գր.
Պատրաստման եղանակը
- Մակարոնը եփել , թողնել մի քիչ հում , ցողել սառը ջրով:
- Սոխը կտրատել տապակել հենց թափանցիկ դառնա ավելացնել աղացած միսը թողնել տապակվեն ևս 15 րոպե անընդհատ խառնելով :
- Ավելացնել տոմատի մածուկն ու աղել :
ՍՈՈՒՍԸ `
- Թասիկի մեջ հալել կարագը ավելացնել ալյուրն ու անընդհատ խառնելով բովել :
- Աստիճանաբար ավելացնել կաթը , մշկընկույզը :Խառնելով թողեք եփ գա :
- Պետք է ստացվի համասեռ ու պինդ սոուս :
- Քերիչով անցկացնել պանիրը :
- Ջեռոցի տապակի մեջ քսե կարագ լցնել մակարոնի կեսը վրան ավելացնել պանիր -3-4 ճ.գ. , ավելացնել սոուսի կեսը :
- Այնուհետ լցնել աղացած միսը :
- Կրկնեք սա ևս մեկ անգամ :
- Վերջում նորից պանիր լցրեք :
- Տաքացրեք ջեռոցը 180 աստիճան տաքության և եփեք մոտ 40 րոպե :